Integrated Management Solutions-ը հիմնադրվել է 2006թ., ք.Երևանում և ներկայումս աշխատում է ավելի քան 35 երկրների խորհրդատուների հետ: Integrated Management Solutions-ը Որակի Կառավարման խորհրդատվության և ուսուցման առաջատարներից է Հայաստանում:  Ընկերությունը մշտապես ներկայանում է Ռուսաստանում, Ղազախստանում և Ֆրանսիայում և իրականացնում է ծրագրեր միջազգային մասշտաբով, սակայն միշտ տեղական միջավայրի խորը ընկալմամբ: Ընկերության կայունությունը և առաջընթացը հիմնված են բոլոր աշխատակիցների գիտելիքների և փորձի վրա:  

Ազգային և միջազգային հաճախորդների հետ աշխատանքը մասնավոր և պետական սեկտորներում, ինչպես նաև ՀԿ-ներում, ընկերությանը սովորեցրել է, որ ինտեգրված և կարգապահական մոտեցումը, ընդհանուր առմամբ, հանգեցնում է լավագույն արդյունքների: Հաճախորդները ստանում են իրենց կարիքներին համապատասխան պատասխաններ: Ընկերության աշխատանքի որակը որոշվում է իր փիլիսոփայությամբ, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ բոլոր նախագծերը պետք է իրականացվեն հասարակության և միջավայրի ավելի լայն շրջանակներում:

Այժմ, IMS-ի խորհրդատուները վերապատրաստում են  տարեկան ավելի քան 1000 մենեջերների, տրամադրելով կառավարման տարբեր հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության արդյունավետ գործունեության համար: Ուսումնական ծրագրերի հարուստ ընտրանիով՝ Ընկերությունն ապացուցեց իր առաջատարությունը և հասավ հաճախորդների գոհունակության մակարդակի ավելի քան 99%:

IMS-ը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերությունների հետ, ինչպիսիք են SGS, ABCertification, QMI, Moody International, AFAQ, TUV և այլն:

IMS-ը համագործակցում է նաև դոնոր կազմակերպությունների հետ` Համաշխարհային բանկ, EBRD, IFC, USAID և այլն, որոնք համաֆինանսավորում են ինչպես իրականացման, այնպես էլ հավաստագրման ծրագրերը: